Երբեմն պարում եմ, դա անում եմ աշխատանքից դուրս, երեկոյան ժամերին. Ավանեսյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ես նաև քնում եմ, հաց եմ ուտում, երեխաներիս հետ հեռախոսով եմ շփվում, երբեմն պարում եմ՝ դա անում եմ աշխատանքից դուրս, երեկոյան ժամերին»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով ՔՊ ֆլեշմոբին միանալու և իր պարելու մասին:
«Երկար ու բարդ աշխատանքի հետ նախարարը ունի կյանք, մարդը ծանր աշխատանքից հետո պետք է ունենա նաև այլ հետաքրքրությունններ՝ պարի, երգի, շփվի: Մի քանի օր առաջ Թագուհի Ղազարյանի մոտ հարցազրույցի էինք և քննարկում էինք, քննարկման ժամանակ միտք ծագեց, քանի-որ երգելու կամ նվագելու շնորհք չունեմ, պարի համար դնենք, դա իմ նախաձեռնությունն էր: Կատարում շատ մեծ է հնչում, դա պար է, որը երիտասարդների հետ կբեմադրենք 1 օրում»,- նշել է նախարարը: