Բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, մառախուղ, գիշերը և առավոտյան ժամերին` մերկասառույց․ եղանակի տեսություն

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (30 -04.02.2026թ.)

 

 

Ուշադրություն

Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 31-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 31-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

 

Երևան քաղաքում՝

Հունվարի 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին կեսօրից հետո, փետրվարի 1-4-ին սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 31-ին գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։

 

Հանրապետության տարածքում`

Հունվարի 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հունվարի 31-ին գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

 

Երևան քաղաքի հունվարի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        15.0°C (1987թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա           – 24.7°C (1972թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան       -3.1°C

Leave a comment