Պետությունն ու քաղաքացիական հասարակությունը այլևս աշխատում են նույն ուղղությամբ՝ համատեղ լուծելով արդարադատության ոլորտի խնդիրները. Գալյան

Պետությունն ու քաղաքացիական հասարակությունը այլևս աշխատում են նույն ուղղությամբ՝ համատեղ լուծելով արդարադատության ոլորտի խնդիրները. Գալյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպման պանելային քննարկման ժամանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) նոր ճանապարհային քարտեզին և մոնիթորինգի նոր էլեկտրոնային հարթակի մշակմանը, որը հնարավորություն կտա հանրությանը ծանոթանալ ՀԸԳՀ-ի իրականացման միջոցառումների ընթացքին: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

 

Նախարարը նշել է, որ արդարության և արդարադատության հոմանիշ լինելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բարեփոխում, և լուծումը միայն ինստիտուտների և գործընթացի ճիշտ գործելու մեջ է, և նախարարությունը հենց այս հանձնառությամբ էլ առաջ է շարժվում, որպեսզի ապագայում ունենանք կանխատեսելի արդարադատություն՝ սկսած ողջամիտ ժամկետներում գործի լուծման ակնկալիքի բավարարումից, վերջացրած արդար և արդյունավետ արդարադատության իրականացում։

 

Նախարարը նշել է, որ պետությունն ու քաղաքացիական հասարակությունը այլևս աշխատում են նույն ուղղությամբ՝ համատեղ թիրախավորելով և լուծելով արդարադատության ոլորտի խնդիրները:

Leave a comment