Պատժամիջոցների տակ գտնվող իրանական լցանավը հատել է Հորմուզի նեղուցը՝ չնայած ԱՄՆ-ի շրջափակմանը

Պատժամիջոցների տակ գտնվող իրանական սուպերլցանավը Հորմուզի նեղուցով անցել է դեպի Իրանի Իմամ Խոմեյնիի նավահանգիստ՝ չնայած ԱՄՆ-ի կողմից իրականացվող շրջափակմանը, հաղորդել է իրանական Fars լրատվական գործակալությունը, գրում է France 24-ը։

Fars-ի հաղորդմամբ՝ «շատ մեծ նավթակիրը» կարող էր տեղափոխել երկու միլիոն բարել նավթ, սակայն պարզ չէ՝ այն բեռնվա՞ծ է եղել, թե՞ դատարկ։

ԱՄՆ-ը  դեռևս չի մեկնաբանել այս հաղորդագրությունը։

Տեղեկությունը հրապարակվում է այն բանից հետո, երբ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատարը երեքշաբթի հայտարարել էր, որ ամերիկյան ուժերն «ամբողջությամբ դադարեցրել են» դեպի Իրան և Իրանից ծովային առևտուրը։

«Շրջափակման կիրառումից հետո 36 ժամից էլ պակաս ժամանակահատվածում ԱՄՆ ուժերն ամբողջությամբ դադարեցրել են Իրանից և Իրանից ծովային ճանապարհով առևտուրը»,- ասել է ծովակալ Բրեդ Քուփերը։

CENTCOM-ը երկուշաբթի սկսել է արգելափակել իրանական նավահանգիստներ մտնող և դուրս եկող ծովային երթևեկությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment