Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու. Նիկոլ Փաշինյան

Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես կանխատեսել եմ և պնդում եմ իմ կանխատեսումը, որ նա մինչև տարվա վերջ աղքատանալու է, որովհետև իրենից մեծ-մեծ, որ պարտավորություններ է ստանձնել, դրանք չկատարելու արդյունքում իր նոմինալ ունեցածն իր ձեռքից առնվելու է: Գործ ունենք օտարերկրյա գործակալի հետ, ով գործակալական գործունեություն է ծավալում, փորձ է անում հրահրել ՀՀ-ՌԴ կոնֆլիկտ՝ դրա վրա ձեռքեր տաքացնելու համար, ես անհնար եմ համարում նման բանը»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատախանի ժամանակ անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարություններին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել է. «Այդ մարդիկ, ովքեր ուզում են նման սադրանքներ անել, այդ մարդիկ ուզում են ԵԱՏՄ-ն կաթվածահար անել: Ուզում եմ հիշեցնել, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, այդ մարդիկ, ովքեր նման սադրանքներ են անում, ուզում են ԵԱՏՄ-ն՝ որպես կազմակերպություն ոչնչացնել: Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու: Մենք առաջնորդվում ենք մեր երկրի շահերով: Այդ մարդիկ 60 երկրի քաղաքացիություն ունեն, մի հատ էլ հայտարարում են, թե քաջաբար սկսում են հրաժարվել քաղաքացիությունից, մինչև հրաժարվեն 30 տարի կտևի, որովհետև աշխարհում էլ երկիր չկա, որի քաղաքացի չեն: Բազմաքաղաքացու աղքատացման պրոսեցը ցավում եմ, ոչ մի բանով օգնել չեմ կարող»:

Leave a comment