Եվրամիությունը Հայաստանի Զինված ուժերի կարողությունների ուժեղացման նպատակով 20 մլն եվրո կհատկացնի

Եվրամիությունը Հայաստանի Զինված ուժերի կարողությունների ուժեղացման նպատակով 20 մլն եվրո կհատկացնի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԵՄ Խորհուրդը Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում ընդունել է Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշում։

Խորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությանհամաձայն՝ աջակցության նպատակը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի լոգիստիկ կարողությունների ուժեղացումն է՝ կենտրոնանալով ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության վրա:

Նշվումէ , որ այն նաև կբարձրացնի Հայաստանի դիմակայունությունը և կարագացնի զինված ուժերի փոխգործունակությունը՝ ապագայում միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին հնարավոր մասնակցության դեպքում, այդ թվում՝ Եվրոպական միության կողմից իրականացվող առաքելություններին։

Ընդգծվել է նաև, որ ԵՄ-ն հանձնառու է ամրապնդել Հայաստանի հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը՝ հիմնվելով ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի վրա։ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը նշել է․ «Եվրոպական խաղաղության հիմնադրամի այս օգնության միջոցառումը ևս մեկ քայլ է դեպի ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցություն:

Այս միջոցառմամբ ԵՄ-ն ցույց է տալիս իր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի դիմադրողականությանը, որը նպաստում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, խաղաղությանը և անվտանգությանը:

Leave a comment