Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն Մարուքյան



Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Տապալվել է համաչափ տարածքային զարգացումը, ամբողջ Երևանը վերածվել է փոսերով պատված քաղաքի, որտեղ մեքենաները բառացիորեն ջարդուփշուր են լինում, իսկ մարդիկ դրա հետևանքով կորցնում են միլիոնավոր դրամներ։

Դրան գումարվում է հանրային տրանսպորտի խայտառակ վիճակը՝ այն անարդյունավետ է և չի ապահովում նույնիսկ տարրական արժանապատիվ պայմաններ։ Մարդիկ չեն կարողանում նորմալ տեղավորվել, իսկ հարմարավետության մասին խոսք լինել չի կարող։

Սրա հետ մեկտեղ վեճեր եք սերմանում՝ վճարողների և չվճարողների, ուղևորների ու վարորդների միջև։

Այս խնդիրները և դրանց ծանր հետևանքները ո՞վ է լուծելու…




Leave a comment