ՀՀ-ում վերջին 7 տարում կառուցվել և նորոգվել է 4735 կմ ճանապարհ

ՀՀ-ում վերջին 7 տարում կառուցվել և նորոգվել է 4735 կմ ճանապարհ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում գործող իշխանության կառավարման տարիներին՝ 2018-2025 թվականներին, իրականացվել է 4735 կմ ճանապարհների կառուցման, հիմնանորոգման և նորոգման աշխատանք, որից 1346 կմ-ը՝ սուբվենցիոն ծրագրերով։

Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով  ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

Նա հիշեցրեց, որ նախկինում խնդիրներ կային հանրապետության կարևորագույն մայրուղիների վրա՝ նշելով Բագրատաշեն-Երևան, Երևան-Գորիս, Երևան-Մեղրի, Երևան-Գյումրի և Երևան-Վանաձոր ճանապարհների վիճակը։

Վարչապետի խոսքով՝ այսօր արդեն իրականացվել են ռազմավարական նշանակության ճանապարհաշինական ծրագրեր, որոնց մասին տասնամյակներ շարունակ խոսվել է։

«Հյուսիս-Հարավ ճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածը այլևս իրողություն է։ Մենք այնպիսի ռազմավարական նշանակության ճանապարհներ ենք կառուցել կամ հիմնանորոգել, որոնց մասին 1993 թվականից խոսվում է»,- նշեց Փաշինյանը։

Նա նաև օրինակ է բերել Գանձաքար-Իծաքար ճանապարհը՝ ընդգծելով, որ դրա ասֆալտապատման մասին խոսակցություններ են եղել դեռևս իր ուսանողական տարիներին։

 

Leave a comment