https://arm.sputniknews.ru/20260415/mrgashenum-atamnabujzhin-spanats-eghbajrnerin-kalanavvorelu-mijnvordutjun-e-nerkajacvel-101012677.html
Մրգաշենում ատամնաբույժին սպանած եղբայրներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Մրգաշենում ատամնաբույժին սպանած եղբայրներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Sputnik Արմենիա
Կասկածյալներից մեկը 20 տարեկան է, մյուսը` 17։ 15.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-15T16:19+0400
2026-04-15T16:19+0400
2026-04-15T16:21+0400
հայաստան
դանակահարություն
սպանություն
կալանք
մրգաշեն
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_0:0:1001:563_1920x0_80_0_0_a2789c60f7fdbeee029d746652340c8b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 52–ամյա ատամնաբույժ Արթուր Ավագյանինին սպանելու կասկածանքով ձերբակալված եղբայրներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։Shamshyan.com–ը հայտնում է կասկածյալների անունները` Ջանիկ Սիրեկանյան (20 տարեկան) և Սիրեկան Սիրեկանյան (17 տարեկան)։ Ըստ կայքի` եթե դատարանը բավարարի կալանքի միջնորդությունը, ավագ եղբայրը կտեղափոխվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, կրտսերը՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։Հիշեցնենք` Արթուր Ավագյանին սպանել են ապրիլի 13–ին։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ դանակահարողները հարազատ եղբայրներ են, որոնք ձերբակալվել են։
մրգաշեն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_56:0:943:665_1920x0_80_0_0_bc058b7bdab7f0c37043ba6e3ff2f7d3.jpg.webp
հայաստան, դանակահարություն, սպանություն, կալանք, մրգաշեն
հայաստան, դանակահարություն, սպանություն, կալանք, մրգաշեն
Կասկածյալներից մեկը 20 տարեկան է, մյուսը` 17։