Երևանում ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած տղամարդուն. տեսանյութ 15 April 2026 by Halapenyo Ապրիլի 14-ին՝ 14.40-ի սահմաններում, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում գործող բանկում քաղաքացին դանակով սպառնում է աշխատակիցներից մեկին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։