«Հայաստան» դաշինքն առաջարկում է ընդդիմադիր ուժերի միասնական հանրահավաք անցկացնել

https://arm.sputniknews.ru/20260415/hajastan-dashinqn-arajarkum-e-ynddimadir-uzheri-miasnakan-hanrahavaq-anckacnel-101010145.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/08/25658111_88:0:1512:1068_1920x0_80_0_0_fef9ee3aeb0cfbf9b75e7debd9ec8412.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հանրահավաք, «հայաստան» դաշինք, իշխան սաղաթելյան, ընդդիմություն, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ

հանրահավաք, «հայաստան» դաշինք, իշխան սաղաթելյան, ընդդիմություն, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ

Բաժանորդագրվել

Քաղաքական գործիչը վստահ է, որ շատ ընդդիմադիր ուժեր ընկել են Նիկոլ Փաշինյանի լարած թակարդը և պարբերաբար հայտարարություններ են անում չհամագործակցելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հայաստանում ընդդիմադիր ուժերը պետք է մեկտեղեն իրենց ջանքերը օրվա իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` նշելով, որ որպես լուծում «Հայաստան» դաշինքն առաջարկում է ընդդիմադիր ուժերի միասնական հանրահավաք անցկացնել։

«Հայաստանում գոյություն ունի ավտորիտար ռեժիմ, որն իր իշխանությունը պահելու և վերարտադրություն ապահովելու համար ամեն օր ապացուցում է, որ պատրաստ է ցանկացած քայլի, ցանկացած ապօրինություն։ Մեր պատկերացրած լուծումը հետևյալն է` ընդդիմադիրները պետք է մեկտեղեն ուժերը և կենսական հարցերի շուրջ համագործակցեն։ Մենք մտածում ենք, որ կարելի է ընդդիմության միասնական հանրահավաք անել, հնչեցնել այդ հակազդեցություն դրսևորելու մեխանիզմները և ձևերը»,–ասաց նա։

Սաղաթելյանի խոսքով` քաղաքական ուժերի հետ ընդհանուր առմամբ կա փոխըմբռնում։ Նա ընդգծեց, որ իրենց խմբակցության առաջարկած լուծումը դա է։

Քաղաքական գործիչը վստահ է, որ շատ ընդդիմադիր ուժեր ընկել են Նիկոլ Փաշինյանի լարած թակարդը և չհամագործակցելու մասին պարբերաբար հայտարարություններ են անում, մինչդեռ այսօր միայն քաղաքական ուժերի միասնությունը կարող է կանխել իշխանության վերարտադրությունը։

Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ապրիլի 4–ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միաձայն ընտրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի իր թեկնածուին` Նիկոլ Փաշինյանին։

Leave a comment