Ես Հայաստանի ժողովրդին շատ ուղիղ, հրապարակային ասել եմ, որ կարծում եմ` Ղարաբաղի շարժումը պետք է չշարունակվի, և ես՝ որպես ՀՀ վարչապետ, որդեգրում եմ այդ գիծը և տանելու եմ այդ գիծը, հայտարարել է Փաշինյանը․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ես Հայաստանի ժողովրդին շատ ուղիղ, հրապարակային ասել եմ, որ կարծում եմ` Ղարաբաղի շարժումը պետք է չշարունակվի, և ես՝ որպես ՀՀ վարչապետ, որդեգրում եմ այդ գիծը և տանելու եմ այդ գիծը։
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով այդ քաղաքականության հետ անհամաձայնություն ունեցող քաղաքացիներին հեղափոխություն անել։
Նրա խոսքով՝ այն խոսույթը, որ Ղարաբաղը մերն էր և այլևս մերը չէ, աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է։
«Դա մի խոսույթ է, որն օգտագործվել է մեզ հայրենասիրության որոշակի մոդել պարտադրելու և դրանով մեր պետականության կայացումը և մեր անկախության զարգացումը խոչընդոտելու ուղղությամբ», – նշեց Փաշինյանը։
Անդրադառնալով Հայաստանի օկուպացված տարածքների հարցին՝ վարչապետը վստահություն հայտնեց, որ այն կլուծվի սահմանազատման պրոցեսի շրջանակում։