Revolut-ը գործարկել է ԱԲ օգնական, որն օգնում է հաճախորդներին կառավարել միջոցները:
Օգտատերերը կարող են ծախսերի մասին տեղեկություններ ստանալ, ստուգել ներդրումները, կառավարել բաժանորդագրությունները կամ պլանավորել ուղեւորությունները՝ հավելվածում մեկ երկխոսության շրջանակներում:
AI by Revolut (AIR)-ը դուրս է գալիս ավանդական չաթ-բոտի սահմաններից եւ թույլ է տալիս օգտատերերին կառավարել իրենց ֆինանսական կյանքը պարզ խոսակցության միջոցով, հաղորդում է Finextra-ն:
«Մենք համարում ենք, որ անվերջ ներդիրների եւ մենյուների դարաշրջանն անցել է:
AIR-ով մենք առաջարկում ենք ֆինանսական վերլուծության նոր մակարդակ՝ հզոր, բայց պարզ օգտագործման համար: Այն սոսկ օգնական չէ, այլ «երկրորդ օդաչու», որը բարելավում է առօրյա կյանքը եւ ֆինանսների կառավարումը դարձնում նույնքան պարզ ու բնական, որքան հաղորդագրություն ուղարկելը»,- ասել է Revolut-ի հաճախորդների փորձի եւ AI ապրանքատեսակների տնօրեն եւ գլխավոր մենեջեր Յուլիա Պոնոմարեւան:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`