Լավրով․ Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափի երրորդ հանդիպումը նախապատրաստական ​​փուլում է

Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափի երրորդ հանդիպումը նախապատրաստական ​​փուլում է, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Լավրովը նշել է, որ իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանն ակտիվորեն աջակցում է հանդիպմանը։

«Մենք Հարավային Կովկասում ընդհանուր հարևաններ ենք։ Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին, «3+3» ձևաչափի հիմնական նախաձեռնողներն էին (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և նրանց երեք խոշոր հարևանները՝ Ռուսաստանը, Թուրքիա և Իրան)։ Արդեն տեղի է ունեցել երկու նախարարական հանդիպում (1, 2)։ Երրորդը հիմա նախապատրաստվում է։ Մեր վրացի հարևանները մինչ այժմ ձեռնպահ են մնացել մասնակցելուց, բայց մենք անընդհատ ընդգծում ենք, որ դուռը բաց է նրանց համար»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

News.am

Leave a comment