«Գլոբալ Կրեդիտ»-ը շարունակում է աջակցությունը երիտասարդների կրթության զարգացմանը

«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն հայտարարում է, որ 2026 թվականին եւս միացել է «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» կրթական ծրագրին, որն իրականացվում է «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի կողմից։ 

Ինչպես նշել են «Գլոբալ Կրեդիտ»-ում, այս շարունակական համագործակցությունն արտացոլում է ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը եւ պատրաստակամությունը երիտասարդների ապագայում ներդրում կատարելու հարցում։

Ծրագրի նպատակն է կամուրջ հանդիսանալ կրթության եւ աշխատանքի միջեւ՝ ուսանողներին տրամադրելով ֆինանսավորում, գործնական գիտելիքներ եւ իրական աշխատանքային փորձ, ինչի շնորհիվ մասնակիցները ձեռք են բերում արժեքավոր պատկերացում աշխատաշուկայի մասին՝ բարձրացնելով իրենց պատրաստվածությունը հաջողությամբ անցնելու ուսումնականից դեպի մասնագիտական փուլ։

«Այսպիսի կրթական նախաձեռնություններին աջակցելը ոչ միայն պատասխանատվություն է, այլ նաեւ ներդրում ապագայի մեջ»,- նշել է «Գլոբալ Կրեդիտ֊ի»-ի Հասարակայնության հետ կապերի եւ մարքեթինգի ղեկավար Նարինե Կարապետյանը,- «Ուրախ ենք շարունակել այս համագործակցությունը եւ ուսանողներին տրամադրել հնարավորություններ, որոնք ձեւավորում են նրանց մասնագիտական ուղին։ 

«Գլոբալ Կրեդիտ»-ում մենք հավատում ենք, որ երիտասարդներին անհրաժեշտ գործիքներով եւ հնարավորություններով ապահովելը կարեւոր նախապայման է կայուն տնտեսական զարգացման համար։ Աջակցելով այս ծրագրին՝ ընկերությունը նպատակ ունի ոչ միայն նպաստել Հայաստանում մրցունակ եւ որակյալ աշխատուժի ձեւավորմանը, այլեւ խթանել ուսանողների վստահությունն ու նպատակասլացությունը»։

«Գլոբալ Կրեդիտ»-ի մասին

«Գլոբալ Կրեդիտ»-ը Հայաստանի առաջատար ֆինանսական կազմակերպություններից է, որն առաջարկում է վարկավորման լայն հնարավորություններ՝ կիրառելով նորարարական թվային լուծումներ։ 

Ընկերությունը հավատարիմ է ոչ միայն ֆինանսական հասանելիության ապահովմանը, այլ նաեւ սոցիալական ազդեցություն ունեցող պատասխանատու նախաձեռնությունների իրականացմանը։

Leave a comment