«Թել-Սել». «Վիվա Արմենիա»-ի առաջարկած նոր սակագնային պայմանները տնտեսապես անընդունելի են

«Թել-Սել» ընկերությունն այսօր հայտնել է, որ ««Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից համագործակցությունը միակողմանիորեն լուծելու հետեւանքով 2026 թվականի փետրվարի 1-ից Telcell Terminal-ներով, Telcell Wallet բջջային հավելվածով, ինչպես նաեւ Telcell-ի մասնաճյուղերում այլեւս չեն ընդունվելու «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի ծառայությունների դիմաց վճարումներ»։

«Ստեղծված իրավիճակը պայմանավորված է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից առաջարկված նոր սակագնային պայմաններով, որոնք տնտեսապես անընդունելի են եւ ենթադրում են ծառայությունների մատուցում՝ վնասով։

«Թել-Սել» ընկերությունը հայտնում է, որ ընդունված որոշման հետեւանքով սպառողները կարող են բախվել վճարումների հասանելիության սահմանափակումների եւ անհարմարությունների։ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդներին առաջարկում ենք օգտվել վճարումների հասանելի այլ եղանակներից», – հայտնել է ընկերությունը:

Leave a comment