Աշխատակիցներից մեկը ծխահարվել է, 18 մարտական հաշվարկ աշխատում է չորս տեղամասով․ ՓԾ տնօրենի տեղակալ

Երևանի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով աշխատակիցներից մեկը ծխահարվել է


ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով աշխատակիցներից մեկը ծխահարվել է։


Այս մասին Factor–ին հայտնել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը։


«Տուժածների մասին տվյալներ չկան։ Աշխատակիցներից մեկը ծխահարվել է, շտապ օգնությունը թթվածին է տվել», – ասել է Մկրտչյանը։


Նրա խոսքով, 18 մարտական հաշվարկ այս պահին աշխատում է չորս տեղամասով։


«Տեղամասերից մեկում վտանգ կար, որ հրդեհը կարող է անցնել բնակելի հատված, վտանգը վերացվել է։ Հիմա աշխատում ենք պահեստային և արտադրական տարածքներում», – ասել է Փրկարար ծառայության տնօրենը։


Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ժամը 14։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում հրդեհ է բռնկվել։


Leave a comment