Երևանում 62–ամյա տղամարդը բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել (ՎԻԴԵՈ)

Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը դանակով սպառնում բանկի աշխատակցին․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 14-ին՝ 14.40-ի սահմաններում, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում գործող բանկում քաղաքացին դանակով սպառնում է աշխատակիցներից մեկին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հայտնաբերել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 62-ամյա մի տղամարդու։


Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը խոստովանել է, որ բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել։


Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։


62-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին․ հանգամանքները պարզվում են։


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։





 


Leave a comment