Մոսկվան շարունակում է պատրաստակամություն ցուցաբերել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցում․ Սերգեյ Լավրով

«Ուկրաինայի վերաբերյալ Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները արգելափակվում են եվրոպական էլիտայի կողմից», — Պեկինում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ։

Նա նաև նշել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստակամություն ցուցաբերել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցում։

Սերգեյ Լավրովը հավելել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանի զսպման պատասխանատվությունը տեղափոխել Եվրոպայի վրա։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ունեն բոլոր հնարավորությունները՝ կախված չլինելու Արևմուտքի «ագրեսիվ արկածախնդրություններից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment