Հակակոռուպցիոն դատարանում Գոհար Ղումաշյանին թույլ են տվել տեսնել կրծքով կերակրվող փոքրիկին (տեսանյութ)
Այսօր բերման ենթարկված Գոհար Ղումաշյանի ամուսինը Հակակոռուպցիոն դատարան է բերել երկու ամիսը չբոլորած փոքրիկին։
Դատարանը թույլատրել է բազմազավակ մորը մի քանի րոպեով տեսնել կրծքով կերակրվող փոքրիկին։ Երեխան անհանգիստ է եղել, հավանաբար քաղցած կամ մորը կարոտած։
Հիշեցնենք այս պահին Հակակոռուպցիոն դատարանը քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի խափանման միջոցի հարցը։
Կուսակցությունը նրա նկատմամբ հետապնդումը համարում է քաղաքական։