ԱՄՆ-ում բանակցություններ են ընթանում լիբանանա-իսրայելական հակամարտության կարգավորման շուրջ

https://arm.sputniknews.ru/20260414/amn-um-banakcutjunner-en-yntanum-libanana-israjelakan-hakamartutjan-kargavvorman-shurj-100993163.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

В Госдепартаменте США начались переговоры по урегулированию ливано-израильского конфликта

Sputnik Արմենիա

В Госдепартаменте США начались переговоры по урегулированию ливано-израильского конфликта

2026-04-14T22:09+0400

true

PT0M35S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0e/100992472_172:0:1132:720_1920x0_80_0_0_9d753f860eb3cf3c865feb72d66ceeec.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսրայել, լիբանան, ամն, բանակցություններ, տեսանյութեր, видео

իսրայել, լիբանան, ամն, բանակցություններ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Հանդիպման մասնակիցները մտադիր են փոխադարձ երկխոսություն վարել անվտանգության և ինքնիշխանության հարցերի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ում մեկնարկել են լիբանանա-իսրայելական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնում է «Известия» թերթը:

Նշվում է, որ ամերիկյան պատվիրակության կազմում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Բեյրութում ԱՄՆ դեսպան Միշել Իսսան և Պետդեպարտամենտի խորհրդական Մայքլ Նիդհեմը:

Իսրայելի և Լիբանանի պատվիրակությունները գլխավորում են դեսպաններ Յեքիել Լեյթերը և Նադա Համադե Մոավադը. նրանք փոխադարձ երկխոսություն կվարեն անվտանգության և ինքնիշխանության հարցերի շուրջ:

Վաշինգտոնում ընթացող բանակցություններում կշարունակվի Իսրայելի հյուսիսային սահմանի երկարաժամկետ անվտանգության, ինչպես նաև Լիբանանի տարածքի և քաղաքական կյանքի նկատմամբ Լիբանանի կառավարության լիակատար ինքնիշխանության վերականգնման հարցերի քննարկումը:

Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ Լիբանանը ամերիկացի միջնորդների միջոցով Իսրայելին խնդրել է դադարեցնել հարվածներն իր տարածքին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների նախաշեմին: Դրանից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նա կառավարությանը հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ, որոնց նպատակը կլինի շիական «Հզբոլլահ» շարժման զինաթափումն ու երկու պետությունների միջև խաղաղության հաստատումը:

Leave a comment