Լարսի անցակետը բացվել է թեթև մարդատար մեքենաների համար

Բաժանորդագրվել

Ճանապարհը փակ էր ձնահոսքի վտանգի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հնգօրյա դադարից հետո «Վերին Լարս» անցակետով երթևեկությունը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

«Լարսով» անցնող ճանապարհը փակվել էր ձյան տեղումների և ձնահոսքի վտանգի պատճառով։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում թույլատրվել է թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, բեռնատար տրանսպորտի երթևեկությունը դեռ արգելված է։

Հիշեցնենք` «Վերին Լարս» անցակետով անցնող ճանապարհը Հայաստանը Ռուսաստանին կապող այս պահին գործող միակ ցամաքային երթուղին է (Վրաստանի տարածքով)։

Leave a comment