«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է
«Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը հոդվածով»,-ArmeniaSputnik–ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին՝ Գոհար Ղումաշյանի ձերբակալման հիմքում ընկած քրեական վարույթով այս պահին Վերժինե Ստեփանյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ։