https://arm.sputniknews.ru/20260414/10-hazaric-aveli-amerikaci-zinvvorakan-masnakcum-e-iranakan-navahangistneri-shrjapakmany-100990613.html
10 հազարից ավելի ամերիկացի զինվորական մասնակցում է իրանական նավահանգիստների շրջափակմանը
10 հազարից ավելի ամերիկացի զինվորական մասնակցում է իրանական նավահանգիստների շրջափակմանը
Sputnik Արմենիա
Ամերիկացի զինվորականներըհայտարարել են, որ շրջափակումը չի կիրառվում այն նավերի նկատմամբ, որոնք հատում են Հորմուզի նեղուցը՝ առանց Իրանի նավահանգիստներ մտնելու: 14.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-14T20:09+0400
2026-04-14T20:09+0400
2026-04-14T20:11+0400
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
ամն
զինվորական
նավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838142_0:85:1572:969_1920x0_80_0_0_400e313e299be7607fcd075320a3d7e3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ի ավելի քան 10 հազար զինծառայողներ, ինչպես նաև տասնյակ ինքնաթիռներ և նավեր մասնակցում են Իրանի նավահանգիստների շրջափակմանը։ Այդ մասին այսօր հայտարարել է ԱՄՆ ԶՈւկենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):«Ավելի քան 10 հազար ամերիկացի նավաստիներ, ծովային հետևակայիններ ուօդաչուներ, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի ռազմանավեր ուտասնյակ ինքնաթիռներ կատարում են իրանական նավահանգիստներ մտնող ուդրանք լքող նավերի շրջափակման առաքելությունը», – ասված է հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Х սոցցանցում:Նաև նշվում է, որ անցած 24 ժամվա ընթացքում ոչ մի նավ շրջափակումը չի ճեղքել։Ավելին, ամերիկացի զինվորականներըհավելել են, որ շրջափակումը չի կիրառվումայն նավերի նկատմամբ, որոնք հատում են Հորմուզի նեղուցը՝ առանց Իրանի նավահանգիստներ մտնելու:ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը երեկվանից շրջափակել էՀորմուզի նեղուցը: Ընդ որում, նշվել է, որ խոսքը ինչպես Պարսից, այնպես էլ Օմանի ծոցերի նավահանգիստների մասին է, որոնք իրար միանում ենՀորմուզի նեղուցով։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները արգելափակելու է բոլոր այն նավերի շարժը, որոնք փորձում են մտնել Հորմուզի նեղուց և դուրս գալ այնտեղից: Նա նաև հանձնարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հետևել և կալանավորել բոլոր նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին:
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838142_84:0:1488:1053_1920x0_80_0_0_4b4238799726fb905054e8a867323161.jpg.webp
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ամն, զինվորական, նավ
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ամն, զինվորական, նավ
Ամերիկացի զինվորականներըհայտարարել են, որ շրջափակումը չի կիրառվում այն նավերի նկատմամբ, որոնք հատում են Հորմուզի նեղուցը՝ առանց Իրանի նավահանգիստներ մտնելու:
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ի ավելի քան 10 հազար զինծառայողներ, ինչպես նաև տասնյակ ինքնաթիռներ և նավեր մասնակցում են Իրանի նավահանգիստների շրջափակմանը։ Այդ մասին այսօր հայտարարել է ԱՄՆ ԶՈւկենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
Նաև նշվում է, որ անցած 24 ժամվա ընթացքում ոչ մի նավ շրջափակումը չի ճեղքել։
«Շրջափակումը անխտիր կիրառվում էբոլոր երկրների նավերի նկատմամբ, որոնք մտնում կամ լքում են իրանական նավահանգիստները ևափամերձ շրջանները, ներառյալ Պարսից և Օմանի ծոցերի բոլոր իրանական նավահանգիստները», – ասված է հայտարարության մեջ:
Ավելին, ամերիկացի զինվորականներըհավելել են, որ շրջափակումը չի կիրառվումայն նավերի նկատմամբ, որոնք հատում են Հորմուզի նեղուցը՝ առանց Իրանի նավահանգիստներ մտնելու:
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը երեկվանից շրջափակել էՀորմուզի նեղուցը: Ընդ որում, նշվել է, որ խոսքը ինչպես Պարսից, այնպես էլ Օմանի ծոցերի նավահանգիստների մասին է, որոնք իրար միանում ենՀորմուզի նեղուցով։