Բաժանորդագրվել
Կոմիտեն հաշվի է առել Ղումաշյանի՝ անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդելու է տնային կալանք կիրառել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը»
«Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան»,- գրել է Օհանջանյանը։