«Առողջ երկարակեցություն» հանրային առողջապահական ծրագիր տարեցների համար


Առողջապահության նախարարությունն իրականացնում է «Առողջ երկարակեցություն» հանրային առողջապահական կանխարգելիչ ծրագիրը, որն ուղղված է տարեցների առողջ, ակտիվ կյանքի ապահովմանը։


 


Ծրագրի նպատակն է խթանել տարեցների ֆիզիկական և ճանաչողական կարողությունների բարելավումը, հոգեկան բարեկեցության բարձրացումը, նաև զերծ պահել սոցիալական մեկուսացումից:


Թիրախային խումբը մեր տարեց բնակչությունն է՝ թե քաղաքային, թե մարզային համայնքներից։


Նախաձեռնության շրջանակում իրականացվում են՝


  • խմբային հանդիպումներ և պարապմունքներ,

  • ֆիզիկական ակտիվության խթանում,

  • ճանաչողական զարգացման միջոցառումներ,

  • հոգեկան առողջության աջակցություն,

  • առողջապահական կրթություն և սթրեսի կառավարման թեմատիկ քննարկումներ։


Նախատեսված են նաև առողջապահական կրթական հանդիպումներ՝ սթրեսի կառավարման, առողջ ծերացման և հիվանդությունների կանխարգելման թեմաներով, ինչպես նաև ընթերցանության ակումբներ, մշակութային այցեր և բացօթյա միջոցառումներ։


 


Ծրագիրը միտված է համայնքներում ակտիվ ու առողջ երկարակեցության մշակույթի ձևավորմանը: Իրականացնող լիազոր մարմինը` ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն է։

Դիտումների քանակ1

Leave a comment