Իրանում առաքելությունը դեռ ավարտված չէ. Իսրայելի արտաքին հետախուզության ղեկավար

https://arm.sputniknews.ru/20260414/iranum-araqelutjuny-der-avartvats-che-israjeli-artaqin-hetakhuzutjan-ghekavar-100987555.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1f/63720146_2:0:1527:1144_1920x0_80_0_0_e59abe0b4618430356465d8dc519c3bc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, մոսադ

իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, մոսադ

Բաժանորդագրվել

Բարնեան նշել է, որ «Մոսադը» գործել է Թեհրանում՝ Ռազմաօդային ուժերին տրամադրելով թիրախներին հարվածելու համար անհրաժեշտ ճշգրիտ հետախուզական տվյալներ։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադի» տնօրեն Դավիդ Բարնեան երեքշաբթի հայտարարել է, որ հատուկ ծառայության առաքելությունն Իրանում կավարտվի միայն այդ երկրում քաղաքական կարգի փոփոխությունից հետո։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Ելույթ ունենալով Եվրոպայի հրեաների Աղետի և հերոսականության օրվա առթիվ՝ Բարնեան նշել է, որ «Մոսադը» գործել է Թեհրանում՝ Ռազմաօդային ուժերին տրամադրելով թիրախներին հարվածելու համար անհրաժեշտ ճշգրիտ հետախուզական տվյալներ։

«Մեր առաքելությունը դեռ ավարտված չէ, բայց մենք չէինք էլ կարծում, թե այն կատարված կլինի մարտական գործողությունների դադարեցումից անմիջապես հետո։ Մենք ծրագրել էինք, որ մեր արշավը կշարունակվի նաև Թեհրանի վրա հարձակումներին հաջորդող ժամանակահատվածում։ Մեր պարտքը կատարված կլինի միայն այն ժամանակ, երբ այս վարչակարգը տապալվի»,-հայտարարել է Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը, որի ելույթը հեռարձակել են իսրայելական հեռուստաալիքները։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։

Leave a comment