Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության որակավորման փուլի երկրորդ խաղում մրցեց Բելառուսի հավաքականի հետ ու պարտվեց 0։3 հաշվով։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում հյուրերը գոլ խփեցին 17-րդ, 57-րդ և 78-րդ րոպեներին։
C լիգայի 6-րդ խմբի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 0։3 հաշվով պարտվել էր Ղազախստանի թիմին։ Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 5-ին՝ ընդունելով Ղազախստանի հավաքականին։
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի։