Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգի հարցեր


Ապրիլի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է եռակողմ հանդիպում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի և Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ  Օդրա Պլեպիտեի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։


Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Լիտվա երկկողմ  օրակարգի առանձին հարցերի, ապատեղեկատվության դեմ պայքարին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շրջանակներում համագործակցությանը: Ֆրանսիայի և Լիտվայի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի եվրոպական ձգտումներին:


Զրուցակիցները նաև քննարկել են առաջիկայում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Ֆրանսիացի և լիտվացի զրուցակիցներն իրենց պատրաստակամությունն են վերահաստատել՝ աջակցելու Հայաստանին՝ գագաթնաժողովը լավագույնս անցկացնելու հարցում:     


Տարածաշրջանային զարգացումների համատեքստում՝ նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակիցներին է ներկայացրել վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում Հարավային Կովկասում տեղի ունեցող դրական զարգացումները` անդրադառնալով Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներին:


Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Դիտումների քանակ2

Leave a comment