Մեր հաջողված հանրահավաքի հետևանքներն են․ Մելոյանը՝ Ղումաշյանին բերման ենթարկելու մասին

https://arm.sputniknews.ru/20260414/mer-hajvoghvats-hanrahavaqi-hetevanqnern-en-melvojany-ghumashjanin-berman-entarkelu-masin-100981702.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0e/100981472_121:0:1021:675_1920x0_80_0_0_2432b6d2541d27d3b10be4cf702fbb07.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, գոհար ղումաշյան, գոհար մելոյան

հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, գոհար ղումաշյան, գոհար մելոյան

Բաժանորդագրվել

Գոհար Մելոլյանի կարծիքով՝ պատահական չէ, որ իրենց թիմից հենց Գոհար Ղումաշյանն է թիրախավորվել, քանի որ նա նորածին, մանկահասակ երեխա ունի։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել են, որ բարեգործության արգելքի հիմքով են հրավիրել կոմիտե։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նույն կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ղումաշյանին բերման են ենթարկել։

«Ակնհայտ է, որ իրավական գործընթացի հետ գործ չենք կարող ունենալ։ Բոլոր այն դրվագները, որոնք հայտարարում, մեզ հետ կապում են, իրավական այնպիսի բացահայտումներ, զարգացումներ են եղել, որ նախաքննության արգելքով պայմանավորված` շատ գործընթացների չենք կարող անդրադառնալ, բայց մի պնդում կարող եմ անել՝ սրանք մեր հաջողված հանրահավաքի հետևանքներն են»,- ասաց Մելոյանը։

Նրա կարծիքով՝ քանի որ «Ուժեղ Հայաստանի»՝ ապրիլի 11-ին հրավիրած հանրահավաքը բազմահազարանոց էր, հանրային մեծ աջակցություն եղավ, իշխանությունները ջղաձգվում են։

Մելոյանն ընդգծեց, որ Ղումաշյանը նորածին, մանկահասակ երեխա ունի, ուստի նրա կարծիքով՝ «Ուժեղ Հայաստանի» թիմից հենց Գոհար Ղումաշյանի թիրախավորելը պատահական չի արվել։ Նա չբացառեց, որ նախաքննական մարմինը կարող է միջնորդել ծանր խափանման միջոց կիրառել։

Հիշեցնենք` ապրիլի 11-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը, որից հետո մասնակիցները քայլերթ իրականացրին Երևանի կենտրոնական փողոցներով և երթն ավարտեցին Կասկադում։

Leave a comment