ՔՊ-ն մարդկանց ուղիղ տեքստով ասում է՝ ովքեր Եկեղեցու դավանող են, մեզ մի’ ընտրեք. Արշակ Սրբազան

ՔՊ-ն մարդկանց ուղիղ տեքստով ասում է՝ ովքեր Եկեղեցու դավանող են, մեզ մի’ ընտրեք։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Սրբազանի գործով առաջին դատական նիստը։ Դատավորը որոշեց  խափանման միջոց վարչական հսկողությունը թողնել անփոփոխ: Դատարանի ծանրաբեռնվածության պատճառով նիստը հետաձգվեց և նշանակվեց հուլիսի 3-ին:

Սրբազանի խոսքով, նմանօրինակ գործելաոճ որդեգրվում է այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք ընդդիմախոս են ներկա իշխանությանը, այլախոհության համար քրեական գործեր են կարում․ «Եվ սա այդ դրսևորումներից մեկն է»,- ասաց նա։

Անդրադառնալով ՔՊ-ի նախընտրական ծրագրում եկեղեցու վերաբերյալ դրույթին, Սրբազանն ասաց, որ դա հակաօրինական է ու հակասահմանադրական․ «Որևէ մեկը չի կարող ասել, որ ինքը հայ եկեղեցու հետևորդ է և գնա ընտրի ՔՊ-ին՝ հաշվի առնելով, որ այդ կուսակցության նախընտրական ծրագրում նման դրույթ կա»,- ասաց Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ

Leave a comment