Lufthansa-ի գործադուլը կարող է դառնալ վերջին տասնամյակի ամենախոշոր բողոքի ակցիան․ Bloomberg
Lufthansa-ի աշխատակիցների գործադուլը կարող է դառնալ վերջին տասնամյակի խոշորագույն բողոքի ակցիան։Bloomberg-ի փոխանցմամբ՝ ապրիլի 13-ին մեկնարկած օդաչուների երկօրյա գործադուլը արդեն հանգեցրել է հարյուրավոր չվերթների չեղարկման։Սպասվում է, որ գործադուլին կմիանան նաև բորտուղեկցորդները, ինչի հետևանքով ավիաընկերությունը կարող է մի քանի օր շարունակ մնալ առանց սպասարկող անձնակազմի։Եթե արհմիությունների ծրագրերն ամբողջությամբ իրականացվեն, գործադուլը կտևի մինչև չորս օր։Իրավիճակը սրվում է այն ֆոնին, որ Lufthansa-ն նշում է իր 100-ամյակը, և նախատեսված են հանդիսավոր միջոցառումներ Ֆրանկֆուրտում։Ընկերությունը հայտարարել է, որ գործադուլները վնասում են ուղևորներին և վտանգում ավիաընկերության ապագան։
Հակամարտության հիմնական պատճառը աշխատավարձերի և սոցիալական երաշխիքների շուրջ տարաձայնություններն են։