ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է Ռուսաստանի զինված ուժերի ներգրավում արտասահմանում ձերբակալված ռուս քաղաքացիների պաշտպանության գործում՝ նրանց ձերբակալման, քրեական հետապնդման կամ օտարերկրյա դատարանների կողմից այլ հետապնդման դեպքում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Կառավարական հանձնաժողովը հաստատել էր օրինագիծը։
—00—ՄԱ