«Կուզեի, որ բոլորը վարակվեն միայն թատրոնով». Մխիթարյանը՝ «Արմմոնո» փառատոնի մասին

https://arm.sputniknews.ru/20260414/kuzei-vor-bvolvory-varakven-miajn-tatrvonvov-mkhitarjany–armmvonvo-paratvoni-masin-100976281.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0e/100973572_158:0:1121:722_1920x0_80_0_0_f886a8a320ce0b83cdd35aa28ab3a850.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ներկայացում, թատերական ներկայացում, մոնոներկայացում, փառատոն

ներկայացում, թատերական ներկայացում, մոնոներկայացում, փառատոն

Բաժանորդագրվել

«Արմմոնոն» նպաստում է փորձի փոխանակմանը և օգնում է ՀՀ մարզերից դերասաններին հասկանալ, թե ինչն է նրանց մոտ ավելի լավ ստացվում, իսկ ինչի վրա դեռ պետք է աշխատեն, նշեց փառատոնի տնօրենը։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Երևանում մեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը։ Այս տարի մոնոներկայացումներում լուրջ ընդգրկվածություն կունենան «հերոսը պատմության մեջ», «անձը պատմության մեջ» թեմաները, այսօր լրագրողներին հայտնեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը հիմնադրվել է 2003 թվականին Երևանում՝ Հայաստանում «մի դերասանի թատրոնը» զարգացնելու և այլ երկրների հետ մշակութային փոխանակումը խթանելու համար։

«Փառատոնը կբացվի Փոքր թատրոնում (Գեղագիտության ազգային կենտրոնում-խմբ.)՝ ռումինացի դերասան և պարուսույց Ֆիլիպ Ռիստովսկու «Նիժինսկի» երաժշտական ​​ներկայացմամբ: Իսկ Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում այսօր կցուցադրվի վրացի ռեժիսոր Իրակլի Գոգիայի «Խոստովանություն. ես Սերգո Փարաջանովն եմ» ներկայացումը՝ վառ, մաշտաբային ներկայացում: Վաղը Ռուսաստանից երկու ներկայացում կլինի՝ «Փրկել կամեր–յունկեր Պուշկինին»՝ հետաքրքիր և բովանդակալից բեմադրություն՝ թեթև տեքստով, և «Պարալիմպիկ խաղերի մասնակիցը» այն մասին, թե ինչպես ցավը հաղթահարելով՝ մարդ մնալ», – ընդգծեց Մխիթարյանը:

Առավել հետաքրքիր ներկայացումների շարքում նա նաև նշեց «Չապլին` իմ պատերազմը», որում սերբ դերասան Ռադե Կոստիչը ցույց է տալիս` ինչպես են զարգացել նույն օրը ծնված Չարլի Չապլինի և Ադոլֆ Հիտլերի կերպարները:

Հայկական աշխատանքներից Մխիթարյանը մասնավորապես առանձնացրեց «Թղթե մարդը» նոր տիկնիկային ներկայացումը, որը կներկայացվի Աբովյանում: Իսկ Գյումրու թատրոնի բեմում հանդիսատեսը կդիտի «Սասունցի Դավիթը»՝ Արմեն Քուշկյանի կատարմամբ: Փառատոնի կարևորագույն իրադարձություններից մեկը կլինի Բաբկեն Զաքարյանի «ՆԵԵսենին» ներկայացման պրեմիերան:

Փառատոնի տնօրենի խոսքով՝ նաև Իտալիայից և Իսպանիայից ժամանած հյուրերի մասնակցություն է սպասվում: Դեռ հարցականի տակ է Իրանից և Եգիպտոսից մասնակիցների ժամանումը, Մխիթարյանը հույս հայտնեց, որ նրանք ամեն դեպքում կկարողանան լինել այստեղ:

Ի դեպ, «դել արտե» կատակերգության իտալացի վարպետ Քրիստիան Իզզոն կցուցադրի «Պուլչինելլա, կամ ծառա առանց տիրոջ» ներկայացումը և վարպետության դաս կանցկացնի Երևանի կինոյի և թատրոնի ակադեմիայի ուսանողների համար:

Ինչպես նշեց Մխիթարյանը, «Արմմոնո»–ի շնորհիվ գաղափարներ, նախագծեր և թիմեր են ծնվում, որոնք, փառատոնի մթնոլորտի ազդեցության ներքո ինչ-որ նոր և հետաքրքիր բան են ստեղծում: Բացի այդ, կարևոր է բեմ հանել ՀՀ մարզերի ներկայացումները. Երևանի թատրոններում աշխատանքային փորձը օգտակար է նրանով, որ օգնում է մարզերի երիտասարդ դերասաններին և ռեժիսորներին հասկանալ, թե ինչն է իրենց մոտ ավելի լավ ստացվում, իսկ ինչի վրա դեռ պետք է աշխատեն, ասաց նա:

«Փառատոնը նպաստում է փորձի փոխանակմանը: Այն վարակում է գաղափարներով, ներկայացումներով և թատրոնի ոգով: Կցանկանայի մաղթել, որ մենք բոլորս վարակվենք միայն թատրոնով և միայն ներկայացումներով», – եզրափակեց Մխիթարյանը:

Փառատոնը կամփոփվի դրամատուրգ և դերասանուհի Կարինե Խոդիկյանի «Ինքնաթիռների և մարդկանց մասին» մոնոներկայացմամբ:

«Արմմոնո» մոնոներկայացումների 24-րդ միջազգային թատերական փառատոնը կանցկացվի Հայաստանում ապրիլի 14-ից մայիսի 1-ը։ Ներկայացումները կանցկացվեն Երևանի տարբեր հարթակներում (այդ թվում՝ Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում, Թատերական գործիչների միությունում, Փոքր թատրոնում), ինչպես նաև Գյումրիում և Աբովյանում։

Leave a comment