Տնտեսության մեջ արհեստական բանականության ներդրումը ռիսկեր է առաջացնում, այդ թվում՝ աշխատատեղերի հետ կապված․ Փաշինյան

Փաշինյանը կարևորել է այդ ուղղությամբ վերլուծական և գործնական աշխատանքի իրականացումը՝ հնարավոր խնդիրներից զերծ մնալու համար


ԵՐԵՎԱՆ 13 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տնտեսության մեջ արհեստական բանականության ներդրումը ռիսկեր է առաջացնում, այդ թվում՝ աշխատատեղերի հետ կապված։


Այս մասին նաև հայտարարել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։


Փաշինյանը կարևորել է այդ ուղղությամբ վերլուծական և գործնական աշխատանքի իրականացումը՝ հնարավոր խնդիրներից զերծ մնալու համար։ 


«Մենք պետք է հասկանանք՝ ինչ ունենք անելու, ինչ ուղղություններում պետք է համագործակցենք, որպեսզի կարողանանք աշխատաշուկայի ճիշտ տրանսֆորմացիան ապահովել»,– ասել է երկրի ղեկավարը։


Ավելի վաղ Եվրոպայում Amazon Web Services-ի (AWS) արհեստական բանականության գծով ղեկավար Մաթիաս Ունդուրագան կոչ է արել ընդունել ԱԲ-ն, սովորել աշխատել դրա հետ և փոխել մտածելակերպը:


«Չարժե վախենալ, որ արհեստական բանականությունը կխլի ձեր աշխատանքը: ԱԲ-ն չի խլում աշխատատեղերը, այլ ուժեղացնում է մասնագետների հնարավորությունները», – ասել է Ունդուրագան Երևանում անցկացվող Doing Digital 2026 (DDF) ֆորումի ժամանակ:

Leave a comment