Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հասցեին հնչած զրպարտության կապակցությամբ ներկայացվել է 13 դատական հայց։ Խուդոյանի խոսքով՝ 4 հայց արդեն մերժվել է, իսկ մյուսները գտնվում են քննության փուլում։
Ընդգծենք, որ որպես պատասխանող կողմ ներգրավված են պատգամավորներ, «տարբեր արբանյակներ», Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը և այլք։
Հովհաննես Խուդոյանը նկատել է, որ դատարան ներկայացողները փոխում են իրենց տոնայնությունը. պնդում են, թե խոսել են էմոցիաների ազդեցության տակ և ամեն կերպ փորձում են խուսափել պատասխանատվությունից։
«Ցավոք, դատարանները, գտնվելով ճնշման տակ, համարձակություն չունեն իրերն իրենց անուններով կոչելու։ Կա մի որոշում, որտեղ դատարանը լիովին համաձայնում է մեզ հետ, բայց վերջում մերժում է հայցի բավարարումը։ Բնականաբար, այն բողոքարկվել է», – հայտնել է փաստաբանը: