ԲԿ տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված

Սույն թվականի հունվարի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության #Վանաձոր քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները դատապարտյալին ուղեկցել են ատամնաբուժական կլինիկա։

Բժշկական հաստատությունում ծառայողները նկատել են, որ դատապարտյալը դրսևորում է կասկածելի վարքագիծ, ինչի արդյունքում վերջինս ենթարկվել է խուզարկության։

Խուզարկության ընթացքում դատապարտյալն ինքնակամ հանձնել է փաթեթ, որի մեջ առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 7,6 գրամ քաշով բուսական զանգված։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն

Leave a comment