Կասպից ծովում Ադրբեջանի ափերին մեկ օրվա ընթացքում չորս երկրաշարժ է տեղի ունեցել

Քաղաքականություն

14.04.2026 | 13:10

Ադրբեջանում ապրիլի 14-ի գիշերը և առավոտյան Կասպից ծովում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել, գրում են տեղական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ​​սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ տեղական ժամանակով 3:03-ին գրանցվել է 3,2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է 29 կմ խորության վրա։

3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել նաև Կասպից ծովում՝ տեղական ժամանակով 6:43-ին, որի էպիկենտրոնը գտնվել է 50 կմ խորության վրա։

3,8 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ գրանցվել է տեղական ժամանակով 10:00-ին, որի էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա։

Չորրորդ՝ 3,1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 10:21-ին, որի էպիկենտրոնը գտնվել է 25 կիլոմետր խորության վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment