Սի Ծինփինը Մերձավոր Արևելքի համար ներկայացրել է 4 առաջարկ

Սի Ծինփինը Մերձավոր Արևելքի համար ներկայացրել է 4 առաջարկ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության պահպանման վերաբերյալ ներկայացրել է չորս առաջարկ։Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։Չինաստանի առաջնորդը կարևորել է խաղաղ գոյակցության սկզբունքը և կոչ արել ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը։Նա ընդգծել է Պարսից ծոցի երկրների միջև հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը և տարածաշրջանում կայուն անվտանգության համակարգի ձևավորումը։Սի Ծինփինը նաև շեշտել է ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել միջազգային իրավունքի նորմերը և զարգացնել փոխհամաձայնեցված գործողությունների մեխանիզմները անվտանգության ոլորտում։

Կարդալ ավելին

Leave a comment