ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչներն այս շաբաթ կարող են վերադառնալ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ և բանակցությունների նոր փուլ անցկացնել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուղիղ բանակցությունների հերթական փուլը կարող է կայանալ հինգշաբթի օրը։ Associated Press գործակալության տվյալներով՝ կողմերն այժմ քննարկում են Իսլամաբադում կրկնակի հանդիպում անցկացնելու հնարավորությունը։
Միևնույն ժամանակ, ամերիկյան վարչակազմի պաշտոնյաները որպես բանակցությունների հնարավոր վայր նշում են նաև Ժնևը։