Իրանն արաբական հինգ երկրներից փոխհատուցում է պահանջում՝ ԱՄՆ-Իսրայել «պատերազմին մասնակցելու համար»

Քաղաքականություն

14.04.2026 | 12:00

Թեհրանը մտադիր է փոխհատուցում պահանջել արաբական հինգ երկրներից՝ «Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմին մասնակցելու համար»։ IRNA-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի  դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։

Նա տարածաշրջանային հինգ երկրներից՝ Բահրեյնից, Սաուդյան Արաբիայից, Կատարից, ԱՄԷ-ից և Հորդանանից փոխհատուցում է պահանջել՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմին մասնակցելու համար։

«Այս հինգ երկրները խախտել են Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած միջազգային պարտավորությունները և պետք է լիովին փոխհատուցեն Իրանի Իսլամական Հանրապետությանը պատճառված վնասը, ներառյալ՝ փոխհատուցում վճարելը իրենց միջազգային անօրինական գործողությունների հետևանքով առաջացած բոլոր նյութական և բարոյական վնասների համար»,- հայտարարել է Իրանի դեսպանը։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածել Իրանին, Թեհրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացնում Պարսից ծոցի այն երկրների վրա, որոնց Թեհրանը համարում է ԱՄՆ-ի դաշնակիցներ: Իրանական հարվածներից տուժել են նաև Բահրեյնը, Հորդանանը, Կատարը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment