Արցախի վերաբերյալ իրատեսականն այսօր վերադարձի իրավունքն է, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Արցախի վերաբերյալ իրատեսականն այսօր վերադարձի իրավունքն է։
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ աշխարհն այնպիսի տեմպերով է փոխվում, որ ոչ մեկ չգիտի, թե վաղը կամ 1 տարի հետո ինչ է լինելու։
«Այսօր մենք միայն կարող ենք ինչ-որ սցենարներ մշակել, սցենարների մասին մտածել։ Կարող է սցենար լինի, որ, այո՛, շատ բարենպաստ լինի մեզ համար, կարող է նաև սցենար լինի, որ շատ անբարենպաստ լինի մեզ համար», – ասաց Քոչարյանը։
Ըստ երկրորդ նախագահի՝ այսօր իրենք միայն խոսում ենքվերադարձի իրավունքի մասին, որն իր հետևից բերելու է գույքային, ինչպես նաև որոշակի նյութական իրավունքներ։