https://arm.sputniknews.ru/20260413/amn-n-u-irany-hajtararutjunner-en-arel-hvormuzi-neghuci-veraberjal-100959425.html
ԱՄՆ-ն ու Իրանը հայտարարություններ են արել Հորմուզի նեղուցի վերաբերյալ
ԱՄՆ-ն ու Իրանը հայտարարություններ են արել Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Sputnik Արմենիա
Թրամփը ԱՄՆ ՌԾՈւ-ին հանձնարարել է հետևել և կալանել բոլոր այն նավերը, որոնք Իրանին վճարել են նեղուցով անցնելու համար: 13.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-13T21:36+0400
2026-04-13T21:36+0400
2026-04-13T21:36+0400
հորմուզի նեղուց
ամն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100471545_0:54:1201:729_1920x0_80_0_0_ac02b081b25f05282c5020c49faef63b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն ծանուցել է Հորմուզի նեղուցում սահմանվող միջոցառումները խախտող նավերի հնարավոր առգրավման մասին։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:Իր հերթին Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում այլ տերությունների ցանկացած միջամտություն կհանգեցնի էներգետիկայի ոլորտում ճգնաժամի և անկայունության սրմանը, հայտնում է Reuters-ը։Անանուն պաշտոնյան նաև հավելել է, որ ԱՄՆ-ը կձախողվի Հորմուզի նեղուցում ռազմական միջամտության ցանկացած փորձի հարցում:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
հորմուզի նեղուց
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100471545_0:0:1069:802_1920x0_80_0_0_d2bf3368072fb3142e683082e9f2d267.jpg.webp
հորմուզի նեղուց, ամն, իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց, ամն, իրանի իսլամական հանրապետություն
Թրամփը ԱՄՆ ՌԾՈւ-ին հանձնարարել է հետևել և կալանել բոլոր այն նավերը, որոնք Իրանին վճարել են նեղուցով անցնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն ծանուցել է Հորմուզի նեղուցում սահմանվող միջոցառումները խախտող նավերի հնարավոր առգրավման մասին։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
«ԱՄՆ-ն տարածաշրջանի նավերի համար ծանուցում է հրապարակել, որում ասվում է, որ իրենք կանգնեցնելու, ուղղությունը փոխելու կամ առգրավելու են այդ նավերը», – ասված է հրապարակման մեջ:
Իր հերթին Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում այլ տերությունների ցանկացած միջամտություն կհանգեցնի էներգետիկայի ոլորտում ճգնաժամի և անկայունության սրմանը, հայտնում է Reuters-ը։
Անանուն պաշտոնյան նաև հավելել է, որ ԱՄՆ-ը կձախողվի Հորմուզի նեղուցում ռազմական միջամտության ցանկացած փորձի հարցում: