Մեսրոպ Մանուկյան․ Գուշակեք, թե էդ սարքը ո՞վ է ծախել քաղաքապետարանին. Ա.Հարությունյանի տեղակալի՝ Զառայի ամուսինը

«Կհիշեք, Երևանի ավտաբուսներում սարքեր էին տեղադրել, որ կոպեկը մեջը գցեին։ Իրենք լավ գիտակցում էին, որ դրանք չորս ամիս հետո պետք չի գալու։ Էդ սարքի արժեքը, նայում ես, շուկայում առավելագույնը 38 հազար դրամ է, իրենք բայց Երևանին այդ մարդը վաճառել է 135 հազար դրամով։ Ու գուշակեք, էս մարդը ո՞վ է։ Արայիկ Հարությունյանի տեղակալի՝ Զառայի ամուսինն է, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի տեղակալի ամուսինն է, ու մի սարքը շուրջ 100 հազար դրամով թանկ ծախել է»,-ասաց Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Նա մասնակցում է AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողովին։

Ավագանու ընդդիմադիր անդամն ասաց՝ հարցին անդրադարձել է հրապարակային կերպով անուններ է հնչեցրել, սակայն որևէ բան չի արվել։

«Ասել եմ՝ էս մարդն է, Ռուբոն է, բերել է, թանկ վաճառել է։ Ժողովուրդ՝ դատախազություն, ԱԱԾ, որտե՞ղ եք։ Գնում ես, տեսնում ես «Հաղթանակ» այգում խայտառակ վիճակ է, խայտառակ, 400 մլն դրամ մեկ են փող ծախսել, մի հատ 200 են դուրս գրել, այգին նայում ես, ոնց որ լքված, վհուկների այգի լինի։ Ասում եմ՝ էս ի՞նչ վիճակ է։ Ինձ հարցնում են, չե՞ս վախենում։ Ասում եմ՝ չի, ինչի՞ համար։ Ասում են, էս ֆիրման որ կա, ուժային կառույցներից մեկի տեղակալի քրոջ տղու ընկերությունն է։ Հիմա սա կոռուպցիա՞ է, թե՞ չէ։ Նույն ընկերությունը ուրիշ տեղեր տենդերներ է շահում»,-մանրամասներ պատմեց Մեսրոպ Մանուկյանը։

Նրա խոսքով, նույն վիճակն է Երևանյան լճի հետ կապված։

«Ներկայացնում ես, խոսում ես, ասում են՝ հա, քրեական գործ ենք հարուցել։ 105-րդ մանկապարտեզը սարքել են, միջով կանալիզացիան հրաբուխի նման ժայթքում է։ Բայց դրանից հետո 2.5 մլն դոլար տալիս են, ասում են գնա Դեպոյի շենքը սարքի, գնում եմ Դեպոյի շենքի ներսը, արաղ են քաշում։ Հիմա սա համակարգայի՞ն է, թե՞ ոչ»,-ասաց Մանուկյանը։

Panorama.am

Leave a comment