2026թ․-ի հունվար-մարտին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-մարտին՝ 2025թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.2%-ով, իսկ 2025թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 3․2%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2025թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 6.8%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 9.3%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2025թ.-ի հունվար-մարտի համեմատ նվազել են 0.6%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2025թ.-ի հունվար-մարտի համեմատ նվազել են 0.1%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2025թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 0.4%-ով։

Առողջապահության գները 2025թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 4%-ով։

Տրանսպորտի գները 2025թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 3.3%-ով։

Կապի ծառայությունների գները 2025թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 0.5%-ով։

Հանգստի և մշակութային գները 2025թ.-ի հունվար-մարտի համեմատ նվազել են -0.3%-ով։

Կրթության գները 2025թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 8.3%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2025թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 3․8%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2025թ.-ի հունվար-մարտի համեմատ նվազել են 2․4%-ով։

Սննդամթերքի գներ:2026թ. մարտին 2025թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.8%, իսկ 2026թ. փետրվարի համեմատ՝ 1.8% գնաճ:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2026թ. մարտին 2025թ մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել է 0.8%-ով, իսկ 2026թ. փետրվարի համեմատ ՝0.1%-ով:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2026թ. մարտին 2025թ. մարտի համեմատ սակագներն աճել են 2.6%-ով, իսկ 2026թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 0.2% գնանկում:

Արտարժույթի շուկա: 2026թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.7% հավելաճ, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը մնացել է անփոփոխ: 2026թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 377.4 դրամ (2025թ. մարտին այն կազմել է 392.8 դրամ):

Leave a comment