Մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը՝ ռաբոնա հարվածով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Մարոկկոյի առաջնությունում գրանցվել է այս մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը։

«ՄԱՍ Ֆեսի» մարոկկացի պաշտպան Դրիս Էլ Ջաբալին «Վիդադի» դեմ խաղում մրցակցի դարպասը գրավել է ռաբոնա տեսակի հարվածով։ 80-րդ րոպեին Ջաբալին խփել է հանդիպման միակ ու հաղթական գոլը։

15 խաղից հետո «ՄԱՍ Ֆեսը» 31 միավորով առաջնության առաջատարն է։ «Վիդադն» ունի 30 միավոր և երրորդ տեղում է։



Leave a comment