https://arm.sputniknews.ru/20260413/ardarutjun-linelu-e-erevanum-kanckacvi-jahervov-avandakan-erty-100958076.html
Արդարություն լինելու է. Երևանում կանցկացվի ջահերով ավանդական երթը
Արդարություն լինելու է. Երևանում կանցկացվի ջահերով ավանդական երթը
Sputnik Արմենիա
Ջահակիր դառնալու համար պետք է նախապես գրանցվել։ 13.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-13T20:34+0400
2026-04-13T20:34+0400
2026-04-13T20:34+0400
հայաստան
ջահերով երթ
երևան
հանրապետության հրապարակ
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ապրիլի 23–ին` ժամը 20:00–ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի ջահերով ավանդական երթը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։«Ես ցեղասպանության ժառանգ եմ…և իմ գոյությունն է, որ փաստում է` արդարություն լինելու է»,– նշել են ՀԵՄ–ից` ավելացնելով, որ պայքարը շարունակվում է։Ջահակիր դառնալու համար միությունն առաջարկում է նախապես գրանցվել։Նշենք, որ ջահերով երթը խորհրդանշում է շարունակական պայքար՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ ընդդեմ ուրացման ու մոռացության։ Երթը նպատակ ունի հիշեցնելու, որ արդարության վերականգնման համար պայքարը մշտական է։Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
երևան
հանրապետության հրապարակ
2026
Լուրեր
am_HY
հայաստան, ջահերով երթ, երևան, հանրապետության հրապարակ
հայաստան, ջահերով երթ, երևան, հանրապետության հրապարակ
Ջահակիր դառնալու համար պետք է նախապես գրանցվել։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ապրիլի 23–ին` ժամը 20:00–ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի ջահերով ավանդական երթը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։
«Ես ցեղասպանության ժառանգ եմ…և իմ գոյությունն է, որ փաստում է` արդարություն լինելու է»,– նշել են ՀԵՄ–ից` ավելացնելով, որ պայքարը շարունակվում է։
Ջահակիր դառնալու համար միությունն առաջարկում է նախապես գրանցվել։
Նշենք, որ ջահերով երթը խորհրդանշում է շարունակական պայքար՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ ընդդեմ ուրացման ու մոռացության։ Երթը նպատակ ունի հիշեցնելու, որ արդարության վերականգնման համար պայքարը մշտական է։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։