Մեր նպատակը պարզ է՝ ձևավորել սերունդ, որը կլինի ժամանակակից, մտածող և ազգային արժեքներին հավատարիմ․ Մեկնարկել է 301 շարժումը

Կայացավ «301 Հայաստան» երիտասարդական կազմակերպության մեկնարկային միջոցառումը

 

Շարժման առաջնորդ Աշոտ Անդրեասյանը նշեց․ «Այսօր ես հայտարարում եմ 301 շարժման մեկնարկի մասին , որը մեր գաղափարների և նպատակների ամբողջացման ընդհանրությունն է , որը միտված է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և հայ ազգային արժեքների պահպանմանը։

Այսօր մեր երկիրը կանգնած է կործանման առաջ և դա գործող իշխանությունների մենաշնորհն է։»

Միջոցառման ընթացքում բարձրաձայնվեցին Հայաստանի երիտասարդության առջև կանգնած կարևորագույն խնդիրները՝

 

ուսանողների թվաքանակի նվազում և կրթության որակի խնդիրներ,

 

երիտասարդների ապրելակերպի և վատ սովորությունների տարածման վտանգավոր միտումներ,

 

բարոյահոգեբանական խնդիրներ և արժեքային ճգնաժամ,

 

ազգային ինքնության և արժեքների պահպանման կարևորություն

Բանախոսները շեշտեցին, որ այս խնդիրները պահանջում են ոչ միայն քննարկում, այլև գործողություն։

 

«301 Հայաստան»-ը ստեղծվել է հենց այդ նպատակով՝

ստեղծել հարթակ, որտեղ երիտասարդները կկարողանան զարգացնել իրենց հմտությունները, ձևավորել ճիշտ արժեքային համակարգ, դառնալ ակտիվ և պատասխանատու քաղաքացիներ

 

Մեր նպատակը պարզ է՝

ձևավորել սերունդ, որը կլինի

ժամանակակից, մտածող և միևնույն ժամանակ՝ ազգային արժեքներին հավատարիմ։

 

Սա սկիզբն է։

Leave a comment