Հակակոռուպցիոն դատարանում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստի ավարտին լրագրողի հարցին, թե ի՞նչ ասելիք ունի հանրությանը, Ղուկասյանն ասել է․ «Հիմա Պիղատոսները շատ են, որոնք Աստծո դատաստանին կարժանան, գիտեն այդպես է՝ արեցին ու գնացին»։
Նա նաև նշել է, որ ինքն առաջիկա ընտրություններում միանշանակ ընդդիմությանն է պաշտպանելու։
«Չարը խափանվի, բարին կատարվի, մեկ էլ էս տղուն խելք ու շնորքհ տա Աստված, որ ինքն իրան թողնի, էրթա։
Գնա էլի, գնա, գնա Նիկոլ ջան, գնա, պրծնենք քեզնից, շառ»,- ասել է Ղուկասյանը։
Նշենք, որ այսօրվա նիստում պաշտպանները միջնորդել են Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխել՝ կիրառելով գրավ և վարչական հսկողություն, ծայրահեղ դեպքում տնային կալանք՝ որպես հիմք նշելով նաև Ղուկասյանի առողջական վիճակը։ Սակայն հանրային մեղադրողը դեմ է արտահայտվել։