«Բավարիան» արդյունավետության ռեկորդ է սահմանել Բունդեսլիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 5։0 հաշվով հաղթել է «Սանկտ Պաուլիին» ու սահմանել արդյունավետության ռեկորդ։ Մեկական գոլի հեղինակ են դարձել Ջամալ Մուսիալան, Լեոն Գորեցկան, Մայքլ Օլիսեն, Նիկոլաս Ջեքսոնն ու Ռաֆայել Գերեյրուն։

Առաջնության ավարտից 5 տուր առաջ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը գոլերի թիվը հասցրել է 105-ի, ինչը ռեկորդային ցուցանիշ է, հաղորդում է Goal.com-ը։

Գերմանիայի առաջնությունում արդյունավետության նախորդ ռեկորդը գրանցվել էր 1971/1972 մրցաշրջանում։ Այդ խաղաշրջանում «Բավարիան» խփել էր 101 գոլ։

Մյունխենյան ակումբը 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 12 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից»։

Leave a comment